ԱՄՆ-ն ճանաչում է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները հրապարակելու Charlie Hebdo-ի իրավունքը. Պետդեպ

10:09 • 14.01.15

Վաշինգտոնը ճանաչում է ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի իրավունքը՝ հրապարակել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը, գրում է Взгляд-ը:

 

«Մենք ամբողջովին աջակցում ենք նման բաներ հրապարակելու Charlie Hebdo-ի իրավունքը: Այդպես է լինում ժողովրդավարական հասարակությունում»,- ասել է նա:

 

Դրա հետ մեկտեղ Հարֆն ընդգծել է, որ ԱՄՆ-ն «կոչ է անում ԶԼՄ-ներին հաշվի առնել գործոններ, որոնք նրանք կարևոր են համարում»: Այդ գործոնների թվում նա, ի թիվս այլնի, նշել է «լրագրողական ազատությունը»՝ նշելով, սակայն, որ շատերի համար կարևոր են կրոնական տեսակետները: «Դա երբեք չի արդարացնի բռնությունը»,- հավելել է պետքարտուղարության ներկայացուցիչը:

 

Միևնույն ժամանակ, Հարֆն ընդգծել է, որ «մենք, անշուշտ, հասկանում ենք այն մարդկանց, հատկապես՝ մուսուլմաններին, որոնք նման տեսակի դիմանկարների առիթով ուժեղ զգացմունքներ ունեն»:

 

Charlie Hebdo թերթի խմբագրության վրա անցած շաբաթ ծայրահեղական իսլամիստների կողմից զինված հարձակման հետևանքով սպանվել է 12 մարդ, այդ թվում՝ 8 լրագրող: