ԱՄՆ-ում սևամորթ պատանին փրկել է իրեն ձերբակալած ոստիկանի կյանքը
Ֆլորիդայում սևամորթ պատանին փրկել է ոստիկանին, ով ավելի վաղ ձերբակալել էր իրեն:
Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն`CBSN-ին հղումով, ոստիկանության սպա Ֆրանկլին Ֆոուլքսը լրացնելիս է եղել 17-ամյա Ջամալ Ռութլեջի ձերբակալության մասին փաստաթղթերը, երբ հանկարծակի իրեն վատ է զգացել և ընկել է աթոռից` սիրտը բռնելով:
Տեսնելով դա` պատանին, ով ձեռնաշղթաներով էր, սկսել է ծեծել դուռն ու օգնություն կանչել: Օգնության հասած աշխատակիցները վերակենդանացնող գործողություններ են կատարել` օգտագործելով նաև բաժնում գտնվող դեֆիբրիլյատորը: Դեպքի վայր ժամանած բժիշկները նշել են, որ տղան արագ է արձագանքել, ինչն էլ փրկել է ոստիկանի կյանքը:
Ինչպես հաղորդվում է` նրան ձերբակալել էին պայմանական փորձաշրջանը խախտելու համար:










