Մոսկվայում բանվորը թմրանյութով լի 75 փաթեթ է գտել անցումը վերանորոգելիս

10:15 • 15.01.15

Մոսկվայի ստորգետնյա անցումներից մեկի վերանորոգման ժամանակ բանվորը, ում ինքնությունը չի նշվում, հայտնաբերել է թմրանյութով լի 75 փաթեթ:

 

Ինչպես հայտնում է ria.ru-ն, բանվորն իր գտածոյի մասին անմիջապես հայտնել է ոստիկանությանը:

 

«Անցումի պանելները հանելուց հետո հայտնաբերվել է 75 փաթեթ, որոնք, ենթադրաբար, պարունակում են թմրանյութ»,-ասել է ոստիկանության ներկայացուցիչը` չմանրամասնելով թմրանյութի տեսակը:

 

Ներկայում դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: