ՀՀ–ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը ցավակցել է Ավետիսյանների ընտանիքին

16:52 • 15.01.15

ՀՀ–ում Մեծ Բրիտանիայի դեսպանատուն ֆեյսբուքյան իր էջում հաղորդագրություն է տեղադրել, որում ցավակցություն է հայտնում Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքին։


«Երևանում Բրիտանական դեսպանատան աշխատակազմն իր վշտակցությունն ու ցավակցություն է հայտնում Ավետիսյանների ընտանիքին Գյումրիից: Մենք մեր աղոթքներով ու մտքերով նրանց հարազատների ու ընկերների հետ ենք»,– ասվում է ցավակցականում: