Ֆրանսիայի խորհրդարանում Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակին երգել են Մարսելյեզը (լուսանկարներ, տեսանյութ)

09:52 • 15.01.15

Ֆրանսիացի պատգամավորներն իրենց հարգանքի տուրքն են մատուցել անցած շաբաթ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի հիշատակին` կատարելով երկրի ազգային հիմնը:

 

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, Ազգային ժողովի անդամները տեղի են տվել զգացմունքներին ու, ոտքի կանգնելով, երգել հանրահայտ Մարելյեզը: Աղբյուրը մանրամասնում է, որ նախքան այդ, պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգել են 17 զոհի հիշատակը:

 

Պարբերականը նշում է, որ վերջին անգամ Մարսելյեզը Ֆրանսիայի խորհրդարանում կատարվել էր Առաջին աշխարհամարտի վերջին` 1918թ.:

 

Դրանից հետո երկրի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ «Ֆրանսիան պատերազմ է հայտարարել ահաբեկչությանը, ջիհադիզմին ու արմատական իսլամիզմին, այլ ոչ թե իսլամին»:

 

Emotuinal: French MPs, including Prime Minister Manuel Valls, stood up in the Assemblée Nationale and started singing the national anthem following a minute's silence during Tuesday's session

Tribute: Interior Minister Bernard Cazeneuve, Prime Minister Manuel Valls, French Junior Minister for Parliamentary Relations Jean-Marie Le Guen and Foreign Affair Minister Laurent Fabius sing in Parliament

After the tribute, members of the National Assembly  voted 488-1 to extend French airstrikes against ISIS