Աֆրիկացի կին ֆուտբոլիստին ստիպել են մերկանալ ներկաների առջև՝ սեռը պարզելու համար

10:30 • 15.01.15

Հասարակածային Գվինեայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Ժենովևա Անյոմային ստիպել են մերկանալ, որպեսզի մարզուհին ապացուցի, որ ինքն իգական սեռի ներկայացուցիչ է:

 

Ինչպես հայտնում է lenta.ru-ն, այս մասին Անյոման պատմել է BBC Sport-ին տված հարցազրույցում:

 

«Ինձ ստիպել են ամբողջովին մերկանալ Ֆուտբոլի աֆրիկյան կոնֆեդերացիայի ու իմ հավաքականի անդամների առջև: Դա անչափ ստորացուցիչ էր»,- ասել է մարզուհին: Նա նաև հավելել է, որ իրեն երբեք չեն առաջարկել գենդերային թեստ անցնել:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Ֆուտբոլի աֆրիկյան կոնֆեդերացիայի ղեկավարությունը կասկածել է կնոջ սեռի հարցում` նրա խաղաոճի պատճառով:

 

2012թ. Անյոման ճանաչվել է Աֆրիկայի լավագույն կին ֆուտբոլիստ: