Ալիևն ու Դավութօղլուն քննարկել են ԼՂ խնդիրը
Պետական այցով Թուրքիայում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ, տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Նախագահն ու վարչապետն ընդգծել են տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի և այլ ոլորտներում հաջող համագործակցության կայացումը:
Քննարկվել են նաև երկրների համատեղ ծրագրերը, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագծի կարևորությունը:
Ընդգծվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցի կարևորությունը:
Կողմերը նշել են, որ ադրբեջանա-թուրքական կապերը լավ են ազդում տարածաշրջանային համագործակցության վրա:










