Կոկորդիլոսը 37 տարի ապրել է ամերիկյան ընտանիքում
Ջեքսոն մականունով կոկորդիլոսը 37 տարի ապրել է Կալիֆորնիայի Սան-Ֆերնանդոյի հովտում ապրող ամերիկյան ընտանիքի տան հետևի բակում, գրում է gazeta.ru-ն:
Այդ մասին The Los Angeles Times թերթին հայտնել են կենդանիների հսկողության հարցերով զբաղվող ծառայության ներկայացուցիչները:
Կոկորդիլոսը, որի երկարությունը հասնում է 2,5 մետրի, հայտնաբերվել է Վան-Նայս քաղաքում գտնվող փայտե կոնտեյներում և արդեն ուղարկվել է Լոս Անջելեսի կենդանաբանական այգի:
«Մենք փորձել ենք նրան լավ տուն տալ»,- ասել է 53-ամյա Ռոն Գորեկին, ով հոգ է տարել կոկորդիլոսին վերջին երկու տարվա ընթացքում:
Ջեքսոնի առաջին տերը եղել է Գորեկիի բարեկամը, ով մահացել է անցած տարի: Ամերիկացու խոսքով՝ կոկորդիլոսին գնել են Լոս Անջելեսում գտնվող կենդանիների խանութից, և սկզբից Ջեքսոնն ապրել է տան ներսում:
Նշվում է, որ օգոստոսին Գորեկիի տունն արդեն հետախուզել են, բայց այդ ժամանակ սպաներին չի հաջողվել գտնել կոկորդիլոսին:
Առանց թույլտվության Լոս Անջելեսում չի թույլատրվում վայրի կենդանիներ պահել: Տան բնակիչները համապատասխան փաստաթղթեր չեն ունեցել:










