Հնդկաստանը 2016-2017 թվականներին տնտեսական աճի տեմպերով կհասնի Չինաստանին. Համաշխարհային բանկ
Հնդկաստանի տնտեսությունն այս տարի կաճի 6,4 տոկոսով և չինական տնտեսությանը կհասնի արդեն 2016-2017 թվականներին, գրում է ТАСС-ը՝ հղում անելով առաջատար հնդկական ԶԼՄ-ներին:
«Պետության տնտեսական ոլորտում դրական դինամիկան տեղի է ունենում Նարենդրա Մոդիի կառավարության նոր բարեփոխումների, ինչպես նաև նավթի համաշխարհային գների կտրուկ անկման ֆոնին»,- հայտարարել է Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետ Կաուշիկ Բասուն:
Բասուի գնահատականով՝ Չինաստանի տնտեսական աճը կմնա բարձր, բայց կսկսի աստիճանաբար նվազել՝ 2014 թվականի 7,4 տոկոսից մինչև 2017 թվականի 6,9 տոկոս:
«Միևնույն ժամանակ հնդկական տնտեսությունը կավելացնի աճի տեմպերը 2014 թվականի 5,6 տոկոսից մինչև 2017-ին 8 տոկոս»:
Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետը ենթադրում է, որ երկու երկրները կհավասարվեն տնտեսական զարգացման մակարդակով 2016 թվականին:










