Сбербанк-ի նախագահը Ռուսաստանում «մասշտաբային» բանկային ճգնաժամ է կանխատեսել
Ռուսաստանում բանկային ճգնաժամն ընթացիկ տնտեսական իրավիճակում «մասշտաբային» կլինի: Այդ մասին հայտարարել է Сбербанк-ի նախագահ Գերման Գրեֆը, հաղորդում է lenta.ru-ն:
Նա հավելել է, որ նավթի 1 բարելի համար 43-45 դոլար գնի դեպքում բանկերը պետք է ավելացնեն պահուստային հատկացումները, և բանկերից ոչ բոլորը կկարողանան դիմանալ պահուստավորման նման ծավալին:
Բացի արժութային շուկայում դժվարություններից՝ բանկերը նախորդ տարվա վերջին ամիսներին բախվել են վարկերի, այդ թվում՝ հիպոթեքի ժամկետների ուշացումների լուրջ աճի:










