Բուլղարիան Իրաքին 18 հատ հաուբից է տրամադրել՝ «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար
Իրաքի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Բուլղարիայից մի քանի Դ-20 հաուբից ստանալու մասին:
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, այդ մասին ասված է ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:
Տարածված տեսանյութում Իրաքում Բուլղարիայի դեսպանը պատմում է, որ Սոֆիան Բաղդադին 18 հաուբից է փոխանցել, որոնք եղել են Բուլղարիայի զինված ուժերում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Բուլղարիան Իրաքին ռազմական տեխնիկա և սարքավորումներ փոխանցելու մտադրության մասին հայտնել էր 2014-ի սեպտեմբերին: Խոսքը 3,6 մլն դոլարի զինամթերքի մասին է: Սոֆիան հայտարարել է, որ այդ զենքերն օգնություն են՝ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դեմ պայքարի համար:
Ներկայում Իրաքի կառավարությունը զինված ուժերի արդիականացման ծրագիր է իրականացնում, որի շրջանակներում արտերկրից զենքեր է գնում:










