Գանգես գետում ավելի քան 100 դի է հայտնաբերվել

10:11 • 15.01.15

Հյուսիսային Հնդկաստանի Գանգես գետում 102 դի է հայտնաբերվել, այդ թվում՝ երեխաների, գրում է Лента-ն։

 

Ջրի հոսքը դուրս է բերել մնացորդները Պարիյար գյուղի մոտակայքում, որտեղ դրանք սկսել են հոշոտել շներն ու անգղները։ Տեղի իշխանությունների ներկայացուցիչների համաձայն՝ մարմինները չափազանց շատ են քայքայվել և անհնար է ճանաչել։

 

Այժմ բժիշկները ԴՆԹ-ի անալիզ են անցկացնում։ Այդ գործողությունների ավարտից հետո դիերը կթաղվեն՝ համաճարակից խուսափելու համար։

 

Ոստիկանությունն արդեն հայտարարել է, որ սպանությունը բացառվում է, ամենայն հավանականությամբ՝ այս դեպքում տեղի է ունեցել չթույլատրված «ջրային հուղարկավորություն», որը տարածված է ցածր կաստաների շրջանում։ Բացի այդ, հինդուիզմի որոշ աղանդներում կա հավատամք, որ եթե աղջիկը կամ չամուսնացած աղջիկը մահից հետո հանձնվի ջրին, նա կրկին կծնվի այդ ընտանիքում։