Հակառակորդը գնդակոծել է Չինարին. ըստ գյուղապետի՝ վնասն այդքան էլ մեծ չէ

15:56 • 15.01.15

Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի վրա երեկ կեսօրին ադրբեջանական դիրքերից կրակել են: Այս մասին Tert.am-ին փոխանցեց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը:


Վերջինիս փոխանցմամբ՝ կրակոցների հետևանքով չորս տուն է վնասվել, քանդվել են տանիքն ու ապակիները:


«Տուն կա, որ տանիքի թիթեղներից մեկն է վնասել, տուն կա, որ մի քանի հատ: Վնասն այդքան էլ մեծ չէ»,-ասաց նա:


Գյուղապետը նաև տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ գյուղում նորմալ ու խաղաղ վիճակ է, կրակոցներ չկան: