«Զվարթնոց» օդանավակայանում բերման է ենթարկվել Իսպանիայի Թագավորության ինտերպոլի կողմից հետախուզվողը

10:46 • 15.01.15

Հունվարին 15-ին, ժամը 01.00-ին,  ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1992 թ. ծնված Արման Ե.-ին, որը հունվարի 14-ից հետախուզվում է Իսպանիայի Թագավորության Ինտերպոլ ԱԿԲ-ի կողմից 386.3 և 387 հոդվածների մեղադրանքներով /դրամանենգություն/:


Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության հաղորդագրությունից։