Կապիտոլիումի վրա հարձակում պլանավորած «Իսլամական պետության» համախոհին կդատեն 2 հոդվածով

09:28 • 15.01.15

«Իսլամական պետություն» խմբավորման ամերիկացի համախոհը, որը ցանկացել է հարձակում իրականացնել Վաշինգտոնում գտնվող Կապիտոլիումի շենքի վրա, մեղադրվում է երկու հոդվածով:

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը:

 

20-ամյա Քրիստոֆեր Քորնելին ներկայացվել է մեղադրանք՝ իրավապահ մարմինների աշխատակիցների սպանության փորձի, հանցագործություն կատարելու նպատակով ապօրինի զենք պահելու վերաբերյալ:

 

Հետաքննությունների դաշնային բյուրոն տեղեկացրել է, որ Քորնելը մտադրվել էր հավաքել, տեղադրել և պայթեցնել ինքնաշեն ռումբ ԱՄՆ-ի Կապիտոլիումում կամ դրա մոտ, ապա կրակ բացել աշխատակիցների և պաշտոնյաների ուղղությամբ:

 

ՀԴԲ-ն կասկածյալին հետևել է 2014թ.-ի օգոստոսից: Նա Twitter-ում կեղծ հաշիվ է բացել և սկսել է  հրապարակել հաղորդագրություններ՝ հաջակցություն «Իսլամական պետության»:

 

Նա նաև շփվել է պոտենցիալ համախոհի հետ, որը ՀԴԲ գործակալ է եղել, և նրան հաղորդել է ջիհադ կազմակերպելու իր մտադրության մասին: