Ռուս-ամերիկյան հարաբերություններն ազդում են հայ-ռուսական հարաբերությունների վրա. Ալ. Իսկանդարյան

13:53 • 15.01.15

Ռուս-ամերիկյան հարաբերությունների համատեքստում քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը վատատեսական կանխատեսումներ ունի:


Այսօր կայացած մամուլի ասուլիսին նա շատ կարևորեց ռուս-ամերիկյան հարաբերությունների զարգացումը տարածաշրջանի համար:


«Դա ազդում է նաև հայ-ռուսական հարաբերությունների վրա»,-ասաց նա:

Չնայած նրա կանխատեսմամբ պատերազմ չի լինի, սակայն եթե իրավիճակը մնա այնպես, ինչպես կա հիմա, ապա դա շատ վատ կլինի, այդ թվում՝ նաև Հայաստանի համար: 


«ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների սրացումը կստիպի մեզ անել ընտրություն, ինչը լավ չի անդրադառնա և կազդի Հայաստանի ԵՄ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների վրա»,-ասաց նա: