Իսլամ Կարիմովը կրկին առաջադրվել է Ուզբեկստանի նախագահի պաշտոնում

11:51 • 15.01.15

Ուզբեկստանի գործող նախագահ Իսլամ Կարիմովի թեկնածությունն առաջադրվել է երկրի նախագահի հերթական ընտրություններում, որոնք կկայանան մարտի 29-ին, հայտնել է Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, փոխանցում է РИА Новости-ն։

 

«76-ամյա Կարիմովի թեկնածությունը հաստատվել և առաջադրվել է կուսակցության համագումարի ընթացքում»,- նշվում է հաղորդագրությունում։

 

Ուզբեկստանում նախորդ ընտրությունները կայացել էին 2007-ին, որոնց արդյունքում 7 տարի ժամկետով վերընտրվել է Կարիմովը, ով ղեկավարում է երկիրը 1989-ից։