Սանտյագոյի մետրոյում 2 պայթյուն է որոտացել (տեսանյութ)

12:17 • 15.01.15

Սանտյագոյի մետրոյի կայարանում երկու պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է gazeta.ru-ն:

 

Չիլիական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ պայթյուններն իրականացվել են բանկոմատները թալանելու համար: Փորձը չի հաջողվել, և գողերը փախել են հանցագործության վայրից:

 

Դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել: Մետրոպոլիտենի աշխատակիցներին հաջողվել է արագ հանգցնել կրակը: