Միլիարդատեր Կառլոս Սլիմը դարձել է The New York Times-ի ամենախոշոր բաժնետերը
Մեքսիկացի միլիարդատեր Կառլոս Սլիմն ավելի քան երկու անգամ մեծացրել է իր մասնաբաժինը The New York Times Company-ում, գրում է gazeta.ru-ն:
Այժմ Սլիմի մասնաբաժինն ընկերությունում կազմում է մոտ 17 տոկոս: Գործարարը ստացել է A կարգի մոտ 16 միլիոն բաժնետոմս՝ մեկ բաժնետոմսը 6,36 դոլարով: Այժմ Սլիմին է պատկանում ընկերության մոտ 28 միլիոն բաժնետոմս:
Ինչպես հիշեցնում է New York Times-ը, Սլիմն աշխարհի ամենահարուստ մարդկանցից է, նրա կարողությունը գնահատվում է մոտ 72 միլիարդ դոլար:
The Financial Times-ն, իր հերթին, նշում է, որ մեքսիկացի միլիարդատերը դարձել է The New York Times Company-ում A կարգի բաժնետոմսերի ամենախոշոր սեփականատերը:










