Խոսքի ազատությունն այլոց հավատը վիրավորելու իրավունք չի տալիս. Հռոմի պապ

17:09 • 15.01.15

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, անդրադառնալով Charlie Hebdo երգիծական թերթի հրապարակած Մուհամեդ մարգարեի ծաղրանկարին, կարծիք է հայտնել, որ խոսքի ազատությունն այլոց հավատը վիրավորելու իրավունք չի տալիս, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Պոնտիֆիկոսն այցելել է Ֆիլիպիններ, որտեղ սկսվում է նրա ասիական ուխտագնացության 2-րդ փուլը։

 

Հիշեցնենք, որ հունվարի 7-ին իսլամիստ երկու եղբայրներ ներխուժել էին Charlie Hebdo երգիծական թերթի խմբագրություն և կրակ բացել այնտեղ գտնվող մարդկանց վրա: Պատճառը եղել էր Մուհամեդ մարգարեի ծաղրանկարի հրապարակումը։ Հարձակումն իրականացնողներին հաջողվել էր փախուստի դիմել դեպքի վայրից: Ավելի ուշ նրանք սպանվել են։ Հարձակման ընթացքում զոհվել է 12 մարդ: Այս ահաբեկչությանը հաջորդել էին ևս մի քանիսը։