Պուտինը զվարճալի դեմք է նկարել ավազին. լուսանկար
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր մասնակցել է «Պետությունն ու քաղաքացիական հասարակությունը» խորագրով համառուսաստանյան ֆորումին: Դրանից առաջ նա նկարչությամբ է զբաղվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ֆորումից առաջ այցելելով հասարակական նախագծերի միջոցառմանը՝ Պուտինը «զվարճալի դեմք» է պատկերել ավազին՝ իրեն հետաքրքրած «Ազգային մանկական ֆոնդի» նախագծի շրջանակներում:
Ֆոնդը դժվարին կենսական պայմաններում գտնվող երեխաներին առաջարկում է ռեաբիլիտացիա՝ ավազի վրա պատկերներով սեփական մուլտֆիլմերը ստեղծելու միջոցով: Պուտինը ևս թողել է իր պատկերը: Ֆոնդը խոստացել է ՌԴ-ի նախագահի պատկերածը ցույց տալ երեխաներին:












