Շնորհակալ եմ Գվարդիոլային առաջընթացիս համար. Ռոբեն
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արիեն Ռոբենը շնորհակալություն է հայտնել ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային.
-Գվարդիոլայի հետ աշխատանքի հենց սկզբից ես միայն դրական զգացումներ եմ ունեցել։ Նա փորձեց բարելավել ոչ միայն ամբողջ թիմի, այլ նաև առանձին ֆուտբոլիստների խաղը։ Ես նրա ղեկավարության տակ աշխատել եմ 18 ամիս և շնորհակալ եմ նրան իմ առաջընթացի համար։ Խաղացողի աճին նպաստում է այն, որ գործարկվեն խաղային տարբեր համակարգեր։ Ես ինքս տարբեր դիրքերում եմ խաղացել, և դա ինձ դուր է գալիս,- Ռոբենի խոսքերն էմեջբերում «Goal.com» կայքը։










