Ռուսաստանի ու Հայաստանի դատական մարմինների միջև պետք է համագործակցություն լինի. Շավարշ Քոչարյան
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ Գյումրիի սպանության գործի դատավարությունը պետք է անցկացվի Հայաստանում: Վերջինս ընդգծեց, որ Ռուսաստանի ու Հայաստանի դատական մարմինների միջև պետք է լինի համագործակցություն:
«Ըստ ՀՀ-ի ՌԴ-ի միջև կնքված ռազմաբազայի մասին պայմանագրի, եթե ՌԴ-ի ռազմաբազայի զինծառայողը կամ նրա ընտանիքի անդամը կատարել է հանցագործություն ռազմաբազայի տարածքից դուրս, դա հայկական իրավասության տակ է, եթե դա կատարվել է իր տեղակայման տարածքում, ապա՝ ռուսական»,- ասաց նա:
Շավարշ Քոչարյանն ընդգծեց, որ տվյալ դեպքում առկա է երկու տիպի հանցագործություն, մեկը ծանր հանցագործություն՝ սպանությունը, մյուսը՝ ինքնակամ ծառայության տարածքը լքելը:










