Սկանդալ թուրքական հիվանդանոցում. բժիշկները վերակենդանացման բաժանմունքում խորոված են կերել (լուսանկար)

09:45 • 15.01.15

Թուրքական մասնավոր հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում հաստատության աշխատակիցները խորովածով խրախճանք են կազմակերպել, ինչը Թուրքիայում բուռն քննադատությունների առիթ է դարձել:

 

Ինչպես տեղեկացնում է «Միլլիյեթ» թերթի կայքը, նրանց «փարթիի» լուսանկարը տարածվել է սոցիալական ցանցերում, և ցանցը «պայթել է» օգտատերերի բացասական արձագանքներից:

 

Դեպքն այժմ քննում են պատկան մարմինները, այդ թվում՝ Առողջապահության նախարարության ներկայացուցիչները:

 

Լուսանկարներից մեկում երևում է, որ մինչ բժիշկները խորոված են ճաշակում, նրանց հետևում վիրահատությունից նոր դուրս եկած հիվանդը փորձում է ուշքի գալ:

 

Հիվանդանոցի ղեկավարությունն արդեն հաստատել է տեղի ունեցածն ու խոստացել է պատժել մեղավորներին:

Yoğun bakımda kebap skandalı!

Yoğun bakımda kebap skandalı!

 

Yoğun bakımda kebap skandalı!