Վենեսուելացիներին արգելել են խանութներ այցելել շաբաթվա ընթացքում ավելի քան 2 անգամ (լուսանկարներ)

17:33 • 15.01.15

Վենեսուելայի քիչ եկամուտ ունեցող ընտանիքներին արգելել են պետության կողմից սուբսիդավորվող խանութներ հաճախել շաբաթվա ընթացքում ավելի քան երկու անգամ, գրում է lenta.ru-ն: Համապատասխան սահմանափակումները ներդրվել են ապրանքների աճող դեֆիցիտի և մթերքի գնաճի պատճառով:

 

Այդ միջոցների պահպանումը վերահսկելու համար ֆիքսված գներով խանութների մոտ հսկողություն են իրականացնում ոստիկանները: Նրանք ստուգում են գնորդների փաստաթղթերը, ինչպես նաև զայրացած վենեսուելացիներից պաշտպանում առևտրի կետերը:

 

Բացի իրավապահ մարմինների աշխատակիցներից՝ խանութների մոտ են նաև միգրացիոն ծառայության ներկայացուցիչները: Նրանք թույլ չեն տալիս գնումներն օտարերկրացիների կողմից, որոնք այնտեղ ձեռք են բերում էժան ապրանքներ և մաքսանենգությամբ դրանք հասցնում են հարևան երկրներ:

 

The Times-ը նշում է, որ ապրանքների պակասը նկատելի է դարձել ոչ միայն պետական խանութներում, այլև երկրի «սև շուկայում»:

 

Ավելի վաղ Վենեսուելայում առաջին անհրաժեշտության ապրանքների գնումը վերահսկելու համար ներդրվել է մատնահետքերի սքանավորման համակարգ:

 

Վենեսուելայում ապրանքների դեֆիցիտի ֆոնին գրանցվել է Լատինական Ամերիկայի երկրների շրջանում ամենաբարձր ինֆլյացիան: Դրա ցուցանիշը հասնում է 50 տոկոսի: