Վլադիվոստոկի խանութներում գազարի 1 կիլոգրամն արժե 2.400 ռուբլի
ՌԴ Վլադիվոստոկ քաղաքի խանութներում հայտնվել է ներմուծված գազար՝ մեկ կիլոգրամի համար 2,4 հազար ռուբլի գնով (մոտ 37 դոլար): Այդ մասին հայտնել է Պրիմորյեի վարչակազմի մամուլի ծառայությունը, գրում է gazeta.ru-ն:
Առևտրային ցանցեր նման բարձր գնով ներմուծված բանջարեղենն աճեցվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում: Քաղաքի խանութներում նաև կարելի է գտնել իսրայելական գազար՝ 1 կիլոգրամը 1.064 ռուբլի գնով:
Ընդ որում՝ նշվում է, որ Վլադիվոստոկում գազարի դեֆիցիտ չկա: Խանութներում նախկինի պես վաճառվում է նաև 1 կիլոգրամն ամենաշատը 25 ռուբլի գնով գազար:










