Արմավիրի մարզում «Մերսեդեսը» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրանցքը
Հունվարի 15-ին, ժամը 18.37-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի մոտակայքում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրանցքը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-3 միջպետական ավտոճանապարհի Էջմիածին-Մարգարա հատվածում (8-րդ կմ) «Մերսեդես» մակնիշի 0257 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրանցքը:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը վարորդը` 1990 թ. ծնված Տ. Հ.-ը, ուղևորը` 1989 թ. ծնված Գ. Ե.-ը, հոսպիտալացվել են Էջմիածնի ԲԿ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը:










