Ամերիկացի պատանին մեկ ամիս բժիշկ է ձևացել գինեկոլոգիական բաժանմունքում

23:09 • 16.01.15

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ուեսթ Փալմ Բիչ  քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա պատանուն, ով մեկ ամիս շարունակ բժիշկ է ձևացել:


Ինչպես գրում է Lenta.ru-ն` 7News-ին հղումով, դեռահասը կանոնավոր կերպով հայտնվում էր Սուրբ Մարիամի անվան բուժկենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքում: Անձնակազմի և հիվանդների մոտ կասկածներ չառաջացնելու համար պատանին, ում անունը չի հաղորդվում, հիվանդանոցի լոգոյով և «անեսթեզիոլոգ» գրությամբ սպիտակ խալաթ է կրել, ինչպես նաև՝ ստետոսկոպ է ունեցել վզին:


Խաբեությունը բացահայտել հաջողվել է բժիշկ Սեբաստիան Կենտին, ով տղային տեսել էր հիվանդներից մեկի հետ բուժզննման սենյակում, որից հետո դիմել է անվտանգության աշխակիցներին, որոնք էլ ոստիկանություն են կանչել:


 
Անչափահաս տղայի մայրը ոստիկաններին պատմել է, որ իր որդին գտնվում է բժիշկների վերահսկողության ներքո, սակայն հրաժարվում է դեղերն ընդունել: Մոր խոսքով` տղան տառապում է անհայտ հիվանդությամբ: Գործի քննությունը շարունակվում է: