Բելգորոդի շրջանում հարբած տղամարդը տաքսու փոխարեն ոստիկանություն է կանչել հանցագործության վայր
Ռուսաստանի Բելգորոդի շրջանում հարբած տղամարդը շփոթել է տաքսու հեռախոսահամարը ոստիկանության հեռախոսահամարի հետ՝ հանցագործության վայր կանչելով իրավապահներին, հաղորդում է ТАСС-ը:
«Նախնական տվյալներով՝ Ստարի Օսկոլի նախկինում դատված 44-ամյա բնակիչը եղել է ըկերոջ մոտ հյուր: Միասին ալկոհոլային խմիչք ընդունելուց հետո բնակարանի սեփականատերը քնել է, իսկ հյուրը գողացել նրա թանկարժեք պլանշետը»,- հայտնել են Ներքին գործերի նախարարության վարչությունից:
Տղամարդը զանգել է իր հեռախոսով՝ կարծելով, որ դա տաքսու համար է: «Նա նշել է հասցեն՝ որտեղից նրան պետք է վերցնել և դուրս է եկել գողացված սարքով փողոց»,- հավելել են վարչությունից:
Տեսնելով ոստիկանության մեքենան՝ նա փորձել է փախչել: Խուզարկության ընթացքում հայտնաբերվել է պլանշետը, որը տղամարդու խոսքով՝ «փոխանցել է ընկերը՝ օգտվելու համար»: Իրավապահները պարզել են, որ, այնուամենայնիվ, սարքը գողացված է:










