Յանցզի գետում չինական նավ է խորտակվել, 20 մարդ համարվում է անհայտ կորած

09:39 • 16.01.15

Յանցզի գետում չինական նավի խորտակման հետևանքով ավելի քան 20 մարդ համարվում է անհայտ կորած։ Նրանց թվում կան արտասահմանցիներ՝ Սինգապուրից, Հնդկաստանից և Ճապոնիայից, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Նավը Ցզյանսու նահանգում խորտակվել է երեկ, երբ փորձարկումներ է անցել։ Հաջողվել է փրկել նավի վրա գտնվող 24-25 մարդուց 3-ին։ Որոնողական աշխատանքները դժվարանում են ջրի ուժեղ հոսքի պատճառով։ Փրկարարները կարծում են, որ նավում գտնվող մարդկանց մի մասը չի կարողացել դուրս գալ նավախցից։

 

Այժմ փրկարարները փորձում են բարձրացնել խորտակված նավը վերամբարձ կռունկի միջոցով։ Անհայտ կորածների որոնումներն ընթանում են նաև այլ հատվածներում, մասնակցում է 23 տարբեր նավ։