Դուբայի ոստիկանությունը տեսախցիկներ է տեղադրել ողջ քաղաքում

17:06 • 16.01.15

Դուբայի ոստիկանությունն ավելացրել է քաղաքում տեսախցիկների թիվը, այժմ դրանք տեղադրված են յուրաքանչյուր փողոցում, հաղորդում է ria.ru-ն: Այդ մասին հայտնել են իրավապահ մարմինների անվտանգության բաժնի ներկայացուցիչները:

 

Տեսախցիկների հստակ թիվը դեռ հայտնի չէ, սակայն Arabian Business բիզնես-պորտալի տվյալներով՝ դրանց թիվն ավելացել է 25 հազարով՝ 2010 թվականի համեմատ:

 

«Տեսախցիկներն այժմ տեղադրված են Դուբայի ամեն անկյունում, այդ թվում և քաղաքում հայտնված նոր շրջաններում: Մենք դրանք տեղադրել ենք ողջ քաղաքում»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչ Նասեր Իբրահիմ Կազիմը:

 

Տեսախցիկների թիվը կրկնակի ավելացել է Դուբայի միջազգային օդանավակայանում՝ 1,6 հազարից մինչև 3 հազար, նշել է նա: Նրա խոսքով՝ անվտանգության նման միջոցներն անհրաժեշտ են, մասնավորապես, հանցագործներին հետևելու համար:

 

Ավելի վաղ Դուբայի ոստիկանությունը տեսախցիկների օգնությամբ հաշված ժամերի ընթացքում կարողացել էր գտնել հանցագործին, ով 9,5 միլիոն դոլարի թանկարժեք իրեր էր գողացել: