Իր աշխատանքներն է սկսել ՀՅԴ 32-րդ Ընդհանուր ժողովը
Հայաստանում այսօր իր աշխատանքներն է սկսել Հայ Յեղափոխական Դաշնակցության 32-րդ Ընդհանուր ժողովը:
ՀՅԴ Մամլո Դիվանից հայտնում են, որ ժողովին մասնակցում են ՀՅԴ կազմակերպական բոլոր շրջանների ներկայացուցիչները, ինչպես և հրավիրյալ ընկերներ:
Կուսակցության բարձրագույն ժողովի օրակարգն ընդգրկում է Հայաստանի ներքին կյանքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող, ազգային ու պետական առումներով հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ համաշխարհային խնդիրներ:
Կքննարկվեն նաև այլ հարցեր: Ժողովի արդյունքների մասին կհայտարարվի վերջինիս ավարտից հետո:










