«Իսլամական պետության» գրոհայիններն իրաքյան 2 գյուղից 170 մարդ են առևանգել

09:54 • 16.01.15

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները հայտնել են Իրաքում գտնվող երկու գյուղից 170 մարդ առևանգելու մասին, գրում է gazeta.ru-ն:

 

Ինչպես հաղորդվում է՝ հարձակումն իրականացվել է Կիրկուկ շրջանում:

 

Գրոհայինները հարձակվել են բնակիչների վրա, երբ այդ գյուղերում այրվել են խմբավորման մի քանի դրոշներ: