Քերին բացատրել է, թե ինչու չի մասնակցել Փարիզում ահաբեկչության դեմ տեղի ունեցած երթին

13:32 • 16.01.15

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին իր ֆրանսիացի գործընկերոջ՝ Լորան Ֆաբիուսի հետ Փարիզում հանդիպում է ունեցել և հաղորդել է, որ ահաբեկչությունների զոհերի հիշատակին նվիրված երթին մասնակցել չի կարողացել, քանի որ Հնդկաստանում և Բուլղարիայում է եղել:

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, նախօրեին Փարիզ ժամանած ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր ծաղիկներ է դրել Charlie Hebdo երգիծական թերթի խմբագրության շենքի և սուպերմարկետի մոտ, որտեղ անցյալ շաբաթ ահաբեկչություններ էին տեղի ունեցել:

 

Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցներն ու սոցցանցերի օգտատերերը քննադատել էին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և Քերիին՝ Փարիզի ահաբեկչությունների զոհերի հիշատակին նվիրված երթին չմասնակցելու համար:

 

Հիշեցնենք, որ հունվարի 7-9-ն ընկած հատվածում հարձակումների է ենթարկվել Փարիզում գտնվող Charlie Hebdo շաբաթաթերթի խմբագրությունը և հրեական մի խանութ: Ընդհանուր առմամբ հանցագործների զոհ է դարձել 17 մարդ: