Նոր Զելանդիայում տղամարդը փախչում է ոստիկաններից՝ սուպերմարկետի սայլակով (տեսանյութ)
Համացանցում բազմաթիվ դիտումներ է սկսել հավաքել տեսանյութը, որում անհայտ երիտասարդը Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում ոստիկաններից փախչում է՝ օգտագործելով անսովոր տրանսպորտային միջոց՝ խանութի սայլակը:
Ինչպես տեղեկացնում է Life News-ը, տեսանյութում երևում է, թե ինչպես է «վարորդը», հետևելով ճանապարհատրանսպորտային կանոններին, խաղաղ երթևեկում՝ մինչ ոստիկանական մեքենայի հանդիպելը:
Օրենքի զարմացած պահապաններն անհապաղ միացնում են ազդանշաններն ու շարժվում են օրինախախտի հետևից:
Սակայն երիտասարդը, որը որոշել էր չհանձնվել, թեքվում է հաջորդ խաչմերուկից՝ փորձելով թաքնվել ոստիկաններից: Հաջողվե՞լ է արդյոք նորզելանդացի ոստիկաններին բռնել երիտասարդին, թե ոչ, հայտնի չէ:










