Պորոշենկոն Դոնբաս հավելյալ զորք կուղարկի

15:01 • 16.01.15

Կիևն Ուկրաինայի արևելք զորքերի հավելյալ ստորաբաժանումներ կուղարկի: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Նրա խոսքով՝ գործող զորքերը կվերախմբավորվեն, հաղորդում է lenta.ru-ն:

 

«Այդ ամենն արվում է նրա համար, որ մենք հստակ ցույց տանք, որ զինադադարը թուլություն չէ, այլ ուժ է: Եվ նա, ով կփորձի այն խախտել, դրա համար կյանքով կպատասխանի»,- ընդգծել է Պորոշենկոն:

 

Հունվարի 20-ից Ուկրաինայում սկսվում է մոբիլիզացիայի չորրորդ ալիքը: Առաջին փուլի շրջանակում նախատեսվում է ներգրավել ավելի քան 50 հազար զորակոչիկ, իսկ տարվա ընթացքում ընդհանուր առմամբ պետք է մոբիլիզացվի 104 հազար մարդ: