Գյումրիում սպանված ընտանիքի փրկված երեխայի վիճակն անփոփոխ է. Առողջապահության նախարարություն
13:17 • 16.01.15
Գյումրիում հունվարի 12-ին սպանված ընտանիքի փրկված երեխայի` վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի վիճակն անփոփոխ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին Առողջապահության նախարարությունից: Նախարարությունից նշեց, որ նա գտնվում է կայուն ծանր վիճակում:
Հիշեցնենք, որ երեխան Գյումրիից տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Placeholder










