Թուրքմենստանին անհրաժեշտ է օմբուդսմեն՝ պաշտոնյաներին հակազդելու համար. երկրի նախագահ

09:24 • 16.01.15

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը կարծում է, որ երկրում անհրաժեշտ է մարդու իրավունքների լիազորված ինստիտուտ ստեղծել, որը կհակազդի պաշտոնյաների կամայականություններին, գրում է РИА Новости-ն։

 

Խորհրդարանում ելույթի ժամանակ պետության ղեկավարը խոսել է մարդու ազատության և իրավունքների պաշտպանության կատարելագործման մասին՝ անկախ ինստիտուտների և երկրում օմբուդսմենի ինստիտուտի ստեղծման միջոցով։

 

Նախագահի կարծիքով՝ մարդու իրավունքների հարցով ինստիտուտը «կոչված է կարևոր դեր կատարելու վերահսկող մարմինների շրջանում, որը կհակադարձի պետական վարչական մարմինների պաշտոնյաների ինքնագործունեությանը և ծառայողական լիազորությունների չարաշահմանը»։

 

«Կարծում եմ՝ նման ինստիտուտի ստեղծումը նոր էջ կբացի պետության և նրա քաղաքացիների միջև հարաբերություններում՝ նպաստելով արդարադատության հաստատմանը»,- ասել է Թուրքմենստանի նախագահը։

 

Հիշեցնենք, որ վերջերս նախագահը պաշտոնից ազատել է Կենտրոնական բանկի ղեկավարին և խիստ նկատողություն արել նախարարներին՝ վատ աշխատանքի համար։