Ամերիկան՝ «չոր օրենքի» ժամանակաշրջանում (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Կոնգրեսն ուղիղ 95 տարի առաջ՝ 1920թ. հունվարի 16-ին, ընդունեց Սահմանադրության 18-րդ ուղղումը՝ այսպես կոչված՝ «չոր օրենքը»։ Համաձայն այդ օրենքի՝ ԱՄՆ-ի ողջ տարածքում արգելվեց սպիրտային խմիչքների արտադրությունը, տեղափոխումը և վաճառքը։
«Չոր օրենքը» չվավերացվեց Կոնեկտիկուտ, Ռոդ Այլենդ, Իլինոյս, Վիսկոնսին նահանգներում, որտեղ հետագայում սկսվեց ալկոհոլային արտադրանքի՝ մաքսանենգ ճանապարհով այլ նահանգներ տեղափոխումը։
Մաֆիան, հիմնականում Նյու Յորքում և Չիկագոյում, կազմակերպեց ալկոհոլի գաղտնի արտադրություն և մաքսանենգ ճանապարհով ներմուծում Եվրոպայից, հիմնականում՝ Ֆրանսիայից։
«Չոր օրենքը» գահ բարձրացրեց Ալ Կապոնեին՝ գանգստերի, ով կահույքի բիզնեսի անվան տակ զբաղվում էր խաղային բիզնեսով և կավատությամբ։
Գարեջրի վերջին շիշը, որը թողարկվել է Չիկագոյում օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ, ապահովագրվել է 25.000 դոլարով։
Օրենքին հետևելու համար կառավարությունը մոտ 2.500 գործակալ նշանակեց։ Իսկ օրենքի խախտողների դեմ պայքարելու համար ԱՄՆ կառավարությունը 12 մլն դոլար ծախսեց։
1920-ականների վերջին մաֆիայի՝ սպիրտի սպառումից ստացված եկամուտը գերազանցում էր տարեկան 2 մլրդ դոլարը։
Հասարակության ճնշման ներքո 1933-ի դեկտեմբերին ընդունվեց ԱՄՆ Սահմանադրության 21-րդ ուղղումը, որը չեղարկեց համազգային «չոր օրենքը»։

























