Դատախազը միջնորդել է Վարդան Պետրոսյանին 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկել. iravaban.net

17:16 • 16.01.15

Քիչ առաջ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ ավարտվեց Վարդան Պետրոսյանի գործով դատաքննության փուլը: Դատարանն անցավ դատական վիճաբանությունների փուլ: Այս մասին հաղորդում է iravaban.net-ը:

 

Մեղադրող Արթուր Սարգսյանն իր պաշտպանական ճառում ասել է, որ փորձաքննությամբ հիմնավորվել է` վթարի պահին Նիվա մակնիշի ավտոմեքենայի փոխանցման տուփը հետընթաց դիրքում է գտնվել, իսկ ավտոմեքենան արգելակված վիճակում. «Պետրոսյանը դեռևս հեռվից նկատել է, որ Նիվայի հետընթաց լույսերը վառվում է, և վտանգ է տեսել, այս հանգամանքը վկայում է նաև վկա Արթուր Հակոբյանի ցուցմունքները, որ նա ցանկանում էր հետընթաց կատարել, սակայն տեսնելով արագընթաց եկող մեքենային արգելակել է»,- ասել է մեղադրողը:


Մեղադրողը մեղմացնող հանգամանք խնդրեց դիտարկել այն, որ Վարդան Պետրոսյանը փորձել է հաշտեցման գնալ: Այդուհանդերձ իր ճառում միջնորդեց Վարդան Պետրոսյանին մեղավոր ճանաչել մեղսագրված հոդվածով և նրան դատապարտել 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, 3 տարով զրկելով տրանսպորտային միջոցը վարելու իրավունքից, բռնագանձել շուրջ 500 հազար ՀՀ դրամ:


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: