Չեխիայի նախագահը կրկին սկանդալի կենտրոնում է հայտնվել. այս անգամ նա վիրավորել է հաշմանդամ երեխաներին
Չեխիայի խորհրդարանի պատգամավորները, ինչպես նաև բազմաթիվ հասարակական գործիչներ խստորեն քննադատել են երկրի նախագահ Միլոշ Զեմանի հայտարարությունը, որը նա արել է Բրանդիս-նադ-Լաբեմ քաղաք կատարած այցի ժամանակ, գրում է Обозреватель-ը։
Նախագահը նշել է, որ հաշմանդամ երեխաները չպետք է սովորեն առողջ երեխաների հետ նույն դասարաններում, քանի որ դա «դժբախտություն է 2 խմբերի համար»։
«Երեխաներն իրենց ավելի երջանիկ են զգում, երբ գտնվում են իրենց նմանների միջավայրում»,- ասել է Զեմանը։
Խորհրդարանի նիստի ընթացքում միաժամանակ մի քանի պատգամավոր քննադատել է նախագահի խոսքերը։ Նրանցից մի քանիսը կարծում են, որ հաշմանդամ երեխաների մասին իր խոսքերով նա վարկաբեկել է Չեխիայի նախագահի պաշտոնը։
Զեմանի խոսքերը քննադատել են նաև երկրի կրթության նախարար Մարցել Խլադեկը և օմբուդսմեն Աննա Շաբատովան։
Նախկինում երկրի նախագահը ռադիոյի ուղիղ եթերում 4 անգամ հայհոյանք պարունակող բառեր է օգտագործել, ինչն ապշեցրել է հասարակությանը։










