Օլանդը Նիգերի ու Պակիստանի դեպքերից հետո աջակցություն է հայտնել Charlie Hebdo-ին
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ երկրի լրատվամիջոցները խոսքի ազատության և սեփական տեսակետը հայտնելու իրավունք ունեն:
Նման հայտարարություն նա արել է Նիգերում և Պակիստանում տեղի ունեցող վերջին անկարգությունների պատճառով, որոնք պայմանավորված են Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթում Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարի տպագրությամբ:
«Ֆրանսիան որոշակի սկզբունքներ ու արժեքներ ունի, մասնավորապես՝ տեսակետներ արտահայտելու ազատությունը»,- հայտարարել է նա:
Օլանդը նաև հիշեցրել է, որ Ֆրանսիան աջակցում է այդ երկրներին՝ ահաբեկչության դեմ պայքարում:
Նիգերում արդեն երկրորդ օրն է՝ բողոքի ակցիաներ են տեղի ունենում ընդդեմ Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների:
Անկարգությունների ընթացքում ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել:










