Կոռուպցիոն սկանդալ Բրազիլիայում. պաշտոնյան իր տան լողավազանը վերածել է «բանկի»
Բրազիլիայի Petrobras պետական էներգետիկ ընկերության շուրջ կոռուպցիոն սկանդալ է առաջացել. հայտնի է դարձել, որ դրա նախկին ղեկավարներից մեկն իր տան լողավազանը ձևափոխել է գումար պահելու համար նախատեսված վայրի:
Ինչպես նշում է kommersant.ru-ն, խոսքը վերաբերում է Պաուլու Ռոբերտո Կոստային, ով ներկայում գտնվում է իրավապահների հսկողության տակ:
Նրա մտերիմներից մեկը պատմել է, որ ինքը գումարով լի ճամպրուկները տարել է Կոստայի տուն ու հանձնել դրանք տանտիրոջ հարազատներից մեկին:
Ցուցմունք տվողը նաև պատմել է, որ այդ գումարները պահվել են պահոցի վերափոխված լողավազանում, որն առկա է Կոստայի տան բակում:
Աղբյուրը հավելում է, որ Petrobras-ի մի շարք ղեկավարներ ընկերության անունից պայմանագրեր են ստորագրել ու այդ գործարքներից գումար ստացել, որն օգտագործվել է քաղաքական գործիչներին ու պաշտոնյաներին կաշառելու համար:










