Ավստրալուհին դատի է տվել AirAsia-ին՝ կոտրված ոտքի պատճառով

16:30 • 17.01.15

Ավստրալուհին դատի է տվել Air Asia  ավիաընկերությանը, քանի որ ուղեկցորդուհին ընկել է իր ոտքի վրա և  լուրջ վնասվածք է հասցրել. տեղեկացնում է gazeta.ru-ն:

 

Միջադեպը տեղի է ունեցել 2014թ.-ի ապրիլի 4-ին, երբ 36-ամյա բուժքույր էրին Քրոքերը վերադարձել է Թայլանդում հանգստից:

 

Թռիչքի ժամանակ ինքնաթիռն ընկել է ուժգին մրրկայնության գոտի, ինչի պատճառով կինն ընկել է հատակին, իսկ ուղեկցորդուհին էլ, չկարողանալով պահել հավասարակշռությունը, սեղմել է նրա ոտքն ու վնասվածք հասցրել: Տուժածը վիրահատության է ենթարկվել:

 

Տուժածը բազմաթիվ վնասվածքներ է ստացել, ինչի հետևանքով մի քանի շաբաթ աշխատանքի չի գնացել:

 

«Քրոքերը վնասի փոխհատուցում է պահանջել պատճառված ցավի, տառապանքի, կյանքից հաճույք չստանալու, բժշկական ծախսերի ու չստացված եկամուտի համար»,- ասված է հաղորդագրության մեջ: