Սաուդյան Արաբիայում իսլամը «վիրավորած» բլոգերին ամեն շաբաթ մտրակի 50 հարվածի կենթարկեն
Սաուդյան Արաբիայում հետաձգել են բլոգեր Ռաիֆ Բադավիի հրապարակային մտրակումը։ 2014 թվականին բլոգերը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման և մտրակի 1000 հարվածի՝ իսլամը վիրավորելու համար, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ Amnesty International իրավապաշտպան կազմակերպությանը հղումով։
Մտրակելը տեղափոխել են մեկ շաբաթով, դա արվել է բժշկական նկատառումներով։
Բադավին առաջին 50 հարվածը ստացել էր մեկ շաբաթ առաջ։ Պատժի համաձայն՝ ամեն ուրբաթ ավանդական աղոթքից հետո նա պետք է ստանա մտրակի 50 հարված։ Նախորդ շաբաթ նրա հրապարակային մտրակմանը ներկա են եղել հարյուրավոր մարդիկ։
Ավելի վաղ բլոգերի կինը մեղադրել էր երկրի իշխանություններին, որ նրանք իրենց «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման պես են պահում։










