Անհրաժեշտ է, որպեսզի հետաքննությունը և դատավարությունն արժանանան վստահության. Բորիս Նավասարդյան

22:39 • 17.01.15

Վերջին ամիսներին սուր իրավիճակներում ռուսական մամուլի վարքագծի դրսևորման հիմնական միտումն  այնպիսին է, որ մինչև վերևից հրահանգ չեն ստանում` ինչպես լուսաբանել, այդ ամենին չեն անդրադառնում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը` անրադառնալով Գյումրու դեպքերի վերաբերյալ ռուսական մամուլի անդրադարձին:

 

«Հիմա  հիմնական կրեդոն,  թե ինչպես պետք է անդրադառնալ, իջեցված է:  Հրապարակումների մեծ մասում  հիմնական բանաձևն  այն է, որ այս ողբերգությունը չպետք է այսպիսի հանրային բողոքի ալիք բարձրացներ, և ըստ նրանց` դժգոհողներն ուղղորդվում են  դրսի ուժերի կողմից և փորձում են վնաս հասցնել ռուս-հայկական հարաբերություններին»,-ասաց նա:


Ըստ նրա` որպեսզի այս ողբերգությունը չանդրադառնա Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վրա, անհրաժեշտ է, որպեսզի հետաքննությունը և  դատավարությունն արժանանան վստահության, և դա կլինի այն դեպքում, երբ դրանք իրականացվեն ՀՀ իրավասության շրջանակներում: «Եթե դա տեղի չունենա, ապա մենք, ցավոք, բազմաթիվ հիմքեր ունենք կասկածելու, թե  արդյո՞ք արդար գործընթաց կլինի, եթե այն բավարար չափով չվերահսկվի հասարակության կողմից»,-ասաց նա: