Դինքի սպանության գործով ոստիկանապետ է ձերբակալվել

12:55 • 17.01.15

Պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով մի շարք պաշտոնյաների նկատմամբ շարունակվող քննության շրջանակներում նոր զարգացում է գրանցվել, տեղեկացնում է թուրքական «Զաման» թերթի կայքը:

 

Անցյալ շաբաթ Ջիզրեի շրջանի ոստիկանապետ Էրջան Դեմիրի ելքը երկրից արգելվել էր: Դինքի սպանության շրջանում Տրապիզոնի հետախուզության պաշտոնյա եղած Դեմիրն այս շաբաթվա սկզբին հարցաքննվել էր:

 

Դատավոր Ռեջեփ Ույանըքն այժմ Դեմիրի համար ձերբակալության որոշում է կայացրել՝ «անուշադրության պատճառով մահվան հանգեցնելու», «պաշտոնական անփութության» մեղադրանքներով:

 

Հրանտ Դինքի հնարավոր սպանությունը չկանխելու մեղադրանքով օրեր առաջ ձերբակալվել էին նաև ոստիկաններ Մուհիթթին Զենիթն ու Օզքան Մումջուն:

 

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին։