Հրապարակվել է Դոնեցկի ավերված օդանավակայանի տեսանյութը (տեսանյութ)

14:47 • 17.01.15

Համացանցում հրապարակվել է անօդաչու սարքի տեսախցիկից նկարահանված Դոնեցկի ավերված օդանավակայանի տեսանյութը, գրում է «Взгляд»-ը:

 

«SOS բանակ անօդաչու ավիացիայի ստորաբաժանումը Դոնեցկի օդանավակայանում իրականացնում է օդային ուսումնասիրություն»,- ասված է տեսանյութի մեկնաբանությունում:

 

Դոնեցկի օդանավակայանը զինված ապստամբների և ուկրաինացի ուժայինների դիմադրության ամենաթեժ կետերից մեկն է:

 

Ուրբաթ ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարել է Դոնեցկում օդանավակայանի նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին՝ նշելով, որ նոր տերմինալի ավերակներում դեռևս մնում է մոտ տասը ուկրաինացի ուժային, բայց նրանք դադարեցրել են կրակը:

 

Սակայն Ուկրաինայի արևելքում ուժային գործողության մամուլի կենտրոնում այդ հաղորդագրությունները չեն հաստատել:

 

ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Դոնեցկի օդանավակայանում պաշտպանվող ուկրաինացի զինծառայողների մոտ ավարտվում է ռազմամթերքը: