Ֆիլիպիններում Հռոմի պապը պատարագ է մատուցել ուժեղ անձրևի տակ (լուսանկարներ, տեսանյութ)
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մեկնել է Ֆիլիպիններ՝ Շրի Լանկա կատարած այցից անմիջապես հետո, և 2013-ին երկրում տեղի ունեցած «Հայան» թայֆունի զոհերի հիշատակին նվիրված պատարագ մատուցել, գրում է The Wall Street Journal-ը։
Հարյուր հազարավոր մարդիկ ուժեղ անձրևի տակ կանգնած ժամերով սպասել են Հռոմի պապի հանդիսավոր ելույթին։
Ֆիլիպիններում 2013-ին ավելի քան 6.000 մարդ է մահացել պատուհասած «Հայան» թայֆունի պատճառով։
Հռոմի պապը ելույթ է ունեցել՝ ասելով, որ անչափ ցավում է կորուստների համար, և երբ նա 2013-ին տեղեկացել է, թե ինչ է կատարվում Ֆիլիպիններում, զգացել է, որ անպայման պետք է այնտեղ լինի, և այժմ, թեև ուշացած, սակայն նա ֆիլիպինցիների կողքին է։
Նշվում է, որ ուրբաթ Հռոմի պապը հանդիպել է Ֆիլիպինների նախագահ Բենիգնո Աքինո Երրորդի հետ և ֆիլիպինցիներին անվանել է «հերոսական, հավատքի մեջ ուժեղ և հոգու տոկունությամբ ժողովուրդ»։
















