Լաս Վեգասում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան կտեղադրվի

13:56 • 17.01.15

Հայ-ամերիկյան մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ ամերիկյան Լաս Վեգաս քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան կտեղադրվի, հաղորդում է Nouvelle D'Arménie-ն՝ վկայակոչելով Հալեպի «Գանձասար» թերթը:

 

Լաս Վեգասի քաղաքային խորհուրդը տվել է իր համաձայնությունը: Հուշարձանը կտեղադրվի Սանսեթ զբոսայգում՝ Լաս Վեգասի 57 000 քառակուսի մետր տարածքով ամենամեծ զբոսայգիներից մեկում:

 

Հայ-ամերիկյան մշակութային կենտրոնը կստանձնի հուշարձանի ֆինանսավորումը, ինչպես նաև՝ դրա անվտանգությունը, որի համար կպահանջվի 200 000 դոլար:

 

Նշվում է, որ այդկերպ խաղերի համաշխարհային մայրաքաղաքի տասնյակ միլիոնավոր զբոսաշրջիկներ և բնակիչներ կկարողանան հիշել 1915 թվականի իրադարձությունների մասին: